Երեխաների խնամքի այլընտրանքային ծառայություններ վերաբերյալ քննարկում

Երկու շաբաթ առաջ կառավարությունը  հաստատեց  երեխաներին  այլընտրանքային խնամքի ծառայությունների տրամադրման  չափորոշիչներն ու կարգը։
Համաձայն նոր կարգի՝ սահմանափակվում է նրանց տեղավորումը հատուկ և գիշերօթիկ դպրոցներում։ Նախապատվությունն այսուհետև տրվելու է ընտանեկանին մոտ ձևերին ՝ որդեգրմանը, հոգաբարձությանը, խնամատար ընտանիքներին և միայն դրանց անհնարինության դեպքում՝ թույլատրվելու է երեխաներին ժամանակավոր տեղավորել շուրջօրյա խնամք իրականացնող որևէ հաստատությունում։

«Որքանո՞վ են կայացած խնամքի այս նոր ծառայությունները Հայաստանում, և կարող են, արդյո՞ք, դրանք լիարժեքորեն փոխարինել հատուկ և գիշերօթիկ դպրոցներին»  թեմայի շուրջ վաղը, հունիսի 14-ին, ժամը 10։00-ին տեղի կունենա   բաց քննարկում կյանքի դժվար իրավիճակներում հայտնված երեխաների համար խնամքի այլընտրանքային ծառայությունների վերաբերյալ։

Քննարկման հյուրերն են՝
Տանյա Ռադոչայը,  Հայաստանում  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացուցիչ,
Լենա Հայրապետյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն երեխաների հիմնահարցերի բաժնի պետ,
Հայկ Խեմչյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար-մասնագետ
Ալվարդ Պողոսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար/կրթական ոլորտի մասնագետ:

Տարածել`
Share

You may also like...