61.000.000 դոլար. Բոնդի մասին նոր ֆիլմը ռեկորդ է սահմանել բրիտանական կինովարձույթում

Աշխարհի, թերևս, ամենահայտնի գաղտնի գործակալի` Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմը ` «Սպեկտրը», բրիտանական կինովարձույթում սահմանել է նոր ռեկորդ։

Ինչպես հայտնում է The Guardian-ը, առաջին շաբաթվա ընթացքում այն հավաքել է ավելի քան 61 մլն դոլար` այդպիսով գերազանցելով նախկին ռեկորդակրի` Հարի Փոթերի ցուցանիշը։

Դենիել Քրեյգի, Լեա Սեյդուի և Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ «բոնդիանան», որը 007 գործակալի մասին պատմող 24-րդ ֆիլմն է և նկարահանվել է ռեժիսոր Սեմ Մենդեսի կողմից, բավական դրական արձագանք է ստացել միջազգային կինոքննադատների կողմից:

Բրիտանական պարբերականը հավելում է, որ համաշխարհային կինովարձույթում ֆիլմը հավաքել է շուրջ 80 մլն դոլար։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “61.000.000 դոլար. Բոնդի մասին նոր ֆիլմը ռեկորդ է սահմանել բրիտանական կինովարձույթում”

Leave a Reply

Your email address will not be published.