50 Cent-ը կժամանի Հայաստան

Աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը Հայաստան է ժամանում՝ մասնակցելու
«ՀԱՅԱ» փառատոնին։ Նա իր բենդի հետ հուլիսի 1-ին համերգով հանդես կգա Երևանի
Հրազդան մարզադաշտում:
«Երևան, Հայաստան։ Հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա «ՀԱՅԱ»
փառատոնը: Մենք լավ ժամանակ ենք անցկացնելու։ Բաց չթողնե՛ք։ Հենց հիմա ձեռք
բերեք ձեր տոմսերը»,-սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում նշել է 50 Cent-
ը՝ տարածելով համերգի պաստառը։
50 Cent-ը ամերիկացի ռեփ երգիչ է, երաժշտական պրոդյուսեր, բիզնեսմեն և
կինոդերասան։ Ձեռք է բերել համաշխարհային ճանաչում, երբ թողարկվել է «Get Rich
or Die Tryin» (2003 թ.) ալբոմը, այնուհետև՝ «The Massacre» (2005 թ.) ալբոմի միջոցով։
Առաջին՝ «Guess Who’s Back?» ալբոմը թողարկելուց հետո 50 Cent-ով սկսվում է
հետաքրքվել ռեփեր Էմինեմը, որից հետո պայմանագիր է կնքվում «Interscope Records»-
ի հետ։ Էմինեմի և Դոկտր Դրեի օգնությամբ 50 Cent-ը դառնում է աշխարհի առավել
պահանջված ռեփերներից մեկը։
 
«ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել
համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ: Այն նախատեսված է
տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար:
Ողջ տարածաշրջանում «ՀԱՅԱ» փառատոնը տարբեր երաժշտական ժանրերի
աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայր է: Այն նոր էջ է բացում
Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար և ստեղծում տնտեսական զարգացման
նոր խթաններ:
 
ՀԱՅԱ Փառատոնի հիմնադիրն է «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Երևանյան Հեռանկարներ փառատոնի շրջանակներում Հայաստանում ելույթներ են ունեցել Պլասիդո Դոմինգոն, Անդրեա Բոչելին, Շառլ Ազնավուրը, Ջորջ Բենսոնը, Լառա Ֆաբիանը, Գառուն, Ջո
Կոկերը, Գորան Բրեգովիչը, Լոնդոնի և Վիեննայի Ֆիլհարմոնիկ նվագախմբերը և այլք։
Տարածել`
Share

You may also like...

Արխիվ

March 2023
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031