50 տարեկանում նոր իմացա հայերի պատմությունը, մեծացել էի ամեն ինչից անտեղյակ. թուրք գրող

Երևանում և Գյումրիում հոկտեմբերի 14 և 17-ին տեղի կունենա  Հայկական հարցի վերաբերյալ բազմաթիվ փաստավավերագրական գրքրերի հեղիանակ, թուրք գրող Քեմալ Յալչընի՝ «Հոգիս քեզմով կխայտա» Հայոց ցեղասպանության զոհերի մասին փաստագրական թատերգության ներկայացումը։ Լրագրողների հետ զրույցում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Քեմալ Յալչընը նշեց, որ ներկայացումը հիմնված է իր համանուն գրքի վրա, որը գրել է իր պոլսահայ ուսուցչուհու՝ Մելինեի հորդորով։

«Նրան խնդրեցի, որ ինձ հայերի պատմությունը պատմի, նա ասաց, որ հայերի ցավը անհնար է պատմել։ Ինձ հորդորեց գտնել Ցեղասպանությունը վերապրած հայերի և խնդրել նրանց պատմել իրենց պատմությունը։ Ցավում եմ, որ 50 տարեկանում նոր իմացա հայերի պատմությունը, թե ինչ է կատարվել։ Ես մեծացել էի ամեն ինչից անտեղյակ։ Ես իմ այս գրքում գրել եմ բոլոր նրանց պատմությունները, որոնք Օսմանյան կայսրության ցանկությամբ կորցրել են ամեն ինչ, դարձել գաղթական, ներկայացրել եմ տեղի ունեցածը, որը մերժվում է Թուրքիայի իշխանությունների կողմից»,-ասաց Քեմալ Յալչընը։

Նշենք, որ այսօր Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնում տեղի կունենա «Հոգիս քեզմով կխայտա»  փաստագրական թատերգության ներկայացումը, իսկ հոկտեմբերի 17-ին՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “50 տարեկանում նոր իմացա հայերի պատմությունը, մեծացել էի ամեն ինչից անտեղյակ. թուրք գրող”

Leave a Reply

Your email address will not be published.