Miqayel Voskanyan & friends բենդի համերգը Krutushka International Ethnic Festival-ի ամենատպավորիչ ելույթն էր

Օգոստոսի 21-24 –ը folk fusion երաժշտական ոճում ստեղծագործող Miqayel Voskanyan & friends բենդը մասնակցել է Կազան քաղաքի միջազգային Krutushka International Ethnic Festival–ին: Փառատոնը 2009 թվականից հանդիսանում է որակյալ էթնիկ երաժշտության սպասված իրադարձություն, որտեղ տարբեր երկրներից հրավիրվում են մասնակցելու ազգային և ժամանանակից ֆոլկը ներկայացնող երաժշտական խմբեր :
Հանդիսատեսի կարծիքով Miqayel Voskanyan & friends բենդի համերգը Krutushka International Ethnic Festival-ի ամենատպավորիչ ելույթն էր և ինչպես երաժիշներն են նշում ՝ աննկարագրելի էնեգիայով լի համերգ է ստացվել :
Miqayel Voskanyan & friends բենդը երիտասարդ երաժիշտներից կազմված խումբ է , որը կատարում է իր ինքնատիպ տեղծագործությունները և արդեն երեք տարի է հայկական ժամանակակից երաժշտարվեստն է ներկայացնում միջազգային տարբեր բեմերում (Նյու Յորք, Սեուլ, Բուսան, Թբիլիսի, Փարիզ, Կանն , Սոչի ,Պեկին, Ցինյան և այլն) : Խմբի թառահարը և ղեկավարը ՝ Միքայել Ոսկանյանը , նոր մշակույթ է ձևավորել հայ ազգային նվագարանային կատարողական արվեստում, որի մասին բազմիցս արտահայտվել են ոլորտի լավագույն մասնագետները:
Խմբի երաժշտության ոճը աչքի է ընկնում ֆոլկի ու ժամանակակից երաժշտական ուղղությունների (ջազ , ֆանկ, ֆյուժն և այլն) հետաքրքիր միաձուլումով ու յուրահատուկ հնչողությամբ:
Խումբն արդեն ձայնագրել է իր առաջին ձայնասկավառակը (folk fusion by Miqayel Voskanyan & friends band ) և այժմ աշխատում է երկու ձայնասկավառակի վրա ՝ հայկական ֆոլկ և խմբի երկրորդ հեղինակային ալբոմների վրա:
- Previous Մարտահրավեր դասական գեղանկարչությանը. Կազիմիր Մալևիչ
- Next «France 3» հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ կցուցադրի «Հայերի գարունը» վերնագրով