2018 թվականին վերականգվելիք հուշարձաններից 2-ի մրցույթը հայտարարված է

ՀՀ մշակույթի նախարարությունը հունվարի 29-ին հայտարարել է երկու հուշարձանների վերականգնման և տարածքի բարեկարգման մրցույթ:
Հաղթող կազմակերպությունը (կազմակերպությունները) կստանձնի Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման, Շիրակի մարզի Հոռոմ համայնքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքը:
Մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակի փոխտնօրեն Արսեն Սողոմոնյանի տեղեկացմամբ, հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 13-ն է, ժամը՝ 11:00-ն:
Առաջիկայում կհայտարարվի ևս վեց հուշարձանների վերականգնման մրցույթ, քիչ ավելի ուշ՝ ևս երկուսինը:
Մրցույթի պայմանները և այլ մանրամասներ՝ հետևյալ հասցեով https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do… ։
Աղբյուրը` ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայություն
- Previous Հոլիվուդը պատրաստվում է նկարահանել ֆիլմ` «Մուսա լեռան 40 օրը» գրքի մոտիվներով
- Next Հովհաննես Թումանյանի իրերը