2016-ի գրականության Նոբելյան մրցանակակիրը Բոբ Դիլանն է

Շվեդիական ակադեմիան այսօր հայտարարեց Գրականության Նոբելյան մրցանակակրի անունը. 2016-ի գրականության Նոբելյան մրցանակակիրը ամերիկացի հայտնի երգիչ, երգահան, գրող, բանաստեղծ Բոբ Դիլանը: Այդ մասին տեղեկանում ենք Նոբելյան մրցանակի պաշտոնական կայք էջից:

Մրցանակը նա ստացավ «ամերիկյան երգարվեստում պոետիկ նոր արտահայտչամիջոցների կիրառման համար»:

Հիշեցնենք՝ 2015-ին գրականության Նոբելյան մրցանակակիրը բելառուս գրող Սվետլանա Ալեսեևիչն էր:

 

Աղբյուր` Panorama.am
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed