2016 թվականին Միլանում եւ Երեւանում Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդես կբացվի

Իտալական Կալյարի քաղաքում ամբողջ աշխարհից 35 նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես է բացվել: Նրանք միավորել են ջանքերը՝ Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը պահպանելու համար: Այս մասին գրում է Unione Sarda պարբերականը:

«Մահվան երթ անապատի միջով, 1915-2005» խորագրով ցուցահանդեսը բացվել է քաղաքի կենտրոնական Մոնտե Կլարո զբոսայգու տաղավարում: Կտավներից բացի, ներկայացվում են նաեւ ֆիլմեր եւ գրականություն:

Նոյեմբերի 6-ին բացված ցուցահանդեսը նախաձեռնել է Suoni & Pause մշակութային ասոցիացիան, որը 1994 թվականին հիմնադրել է հայազգի դաշնակահարուհի եւ կոմպոզիտոր Իրմա Թուջյանը:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ նոյեմբերի 15-ը, իսկ 2016 թվականին կներկայացվի Միլանում եւ Երեւանում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “2016 թվականին Միլանում եւ Երեւանում Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդես կբացվի”

Leave a Reply

Your email address will not be published.