Իսահակյանն ու նրա Լիլիթը նոր մեկնաբանությամբ

1875 թվականի հոկտեմբերի 30-ին է ծնվել բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, հայ մտքի հանճար, ակադեմիկոս Ավետիք Իսահակյանը:

Այս տարի լրանում է նաև վարպետի ստեղծագործություններից «Լիլիթ» արձակի գրության 100-ամյակը, որի առթիվ գրողի տուն-թանգարանում կազմակերպվել էր միջոցառում:

«Լիլիթը» գրվել է 1921 թ., բայց որոշ ժամանակ արձագանք չի ունեցել: Իսահակյանն այդ օրերի մասին գրել է, թե, իսկապես, վատ ժամանակներ են: «Լիլիթը» երկրորդ անգամ հրատարակվել է Բոստոնի «Հայրենիքում», որից հետո գրախոսականներ են գրվել, եւ ստեղծագործությունը տարածվել է հայության շրջանում, ապա թարգմանվել տարբեր լեզուներով:

Միջոցառմանը ներկայացվեցին Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաների նկարչական աշխատանքները, այնուհետև հյուրերին և ծնողներին ներկայացվեց «Լիլիթ» ստեղծագործության բեմադրությունը`  Համազգային թատրոնի երիտասարդ դերասանների մասնակցությամբ:

Ինչպես իր խոսքում նշեցին թե՛ նկաչության ուսուցիչը, թե՛ երեխաները, ոգևորությունը շատ մեծ է եղել, և նույնիսկ համավարակի սահմանափակումների պարագայում էլ աշխատել են գիշեր ու ցերեկ: Աշխատանքները տևել են մոտավորապես երկու շաբաթ:

Հյուրերին իրենց խոսքով ու գեղեցիկ հուշերով դիմավորեցին գրողի թոռը` գրականագետ Ավիկ Իսահակյանը, կնոջ` Ռուզան Սարյանի  (Ռուզանը Մարտիրոս Սարյանի թոռնուհին է) հետ, գրականագետ Արմեն —:

Տարածել`
Share

Tags

You may also like...

Արխիվ

December 2021
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031