Գտնվել է Արշիլ Գորկու նոր կտավը. բացահայտումներ նկարչի մահից 73 տարի անց

Եկող ամիս Մանհեթանում բացվող ցուցանհանդեսում այցելուներին սպասվում է ցնցող անակնկալ. Ցուցադրությանը կներկայացվի Արշիլ Գորկու նոր կտավը, որը գտնվել է նկարչի մահից 73 տարի անց:
Մարդիկ, ովքեր ճանաչում էին Արշիլ Գորկուն և նրա արվեստը, վստահ էին, որ նրա արվեստում սահմաններ չկան. պատմությունը ցույց տվեց, որ նրանք իրավացի էին:
Նոր աշխատանքը մակագրված է «Անվերնագիր (Վիրջինիայի ամառ)» (1946-47), այն նրա ստեղծագործությունների բոլորովին նոր լրացումն է:
Նկարչի կտավը բացահայտել են երկու շվեյցարացի կոնսերվատորներ, որոնցից մեկը` Միքայելա Ռիտերը խոստովանել է, որ այնպիս դեպքեր ամեն տարի չէ, որ տեղի է ունենում: Սա իսկապես յուրահատուկ իրադարձություն է:
Ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է 1904թ. ապրիլի 15-ին Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Հայոց ձոր գավառի Խորգոմ գյուղում: Նախնական կրթությունն նստացել է ծննդավայրի և Վանի դպրոցներում: 1926թ. ավարտել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը:
5 տարի դասավանդել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցում:
Ստեղծագործական առաջին շրջանում հիմնականում ստեղծել է դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ՝ ինպրեսիոնիստների ազդեցությամբ, ապա հակվել վերացարկումնային (աբստրակտ) նկարչությանը:
Գորկի իր նկարներով արժանցել է համաշխարհային հռչակի՝ որպես ժամանակակից արվեստում «սյուռեալիստական էքսպրեսիոնիզմի» սկզբնավորողի:
Կյանքի վերջին տարինեին ստեղծել է հնչեղ գույներով ինքնատիպ կտավներ:
Գորկու արվեստի վերացարկված ձևերի գունային խարիսխը նրա մանկության պայծառ հիշատակների՝ Վանա լճի կապույտի, դեղնավուն ավազի, ծիրանի արևախանձ գույնի արձագանքն է:
Հոգևոր արմատներով Գորկին կապված էր Հայաստանին ու հայ ժողովրդին: 1938թ. նա Հայաստան է ուղարկել չորս պատկեր, 1941թ. Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահանդեսում երկու նկար նվիրել կարմիր բանակին օգնելու գործին:
Գորկու կտավները գտնվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր, Լոնդոնի «Թեյթ» և Փարիզի Ժ. Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարաններում:
2004թ.-ից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը:
Մահացել է 1948թ. հուլիսի 21-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում:
Գորկու կտավները`
«Նկարիչն ու իր մայրը», Ուիտնի ամերիկյան արվեստի թանգարան, Նյու Յորք, 1928-1932:
«Այգիներ Սոչիում», 1938 (նախնական անվանումը՝ «Այգիներ Խորգոմում»):
«Ջրվեժ», «Թեյթ» պատկերաասրահ, Լոնդոն, 1943:
«Ծաղկավետ ջրաղացի ջրերը», Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք, 1944:
«Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում», Սիեթլ քաղաքի թանգարան, 1944:
«Հովեվարք», Ժամանակակից արվեստների թանգարան, Նյու Յորք, 1947:
«Արորը և երգը», 1947:
1934թ.՝ անհատական ցուցահանդես, Ֆիլադելֆիա:
1939, 1945, 2003թթ.՝ անհատական ցուցահանդեսներ, Նյու Յորք:
1941թ.՝ անհատական ցուցահանդես, Սան Ֆրանցիսկո:
1956թ.՝ Ամերիկյան արվեստի ցուցահանդես, Մոսկվա:
1963թ.՝ Ամերիկյան գրաֆիկայի ցուցահանդես, Երևան: