1915-ի մասին պատմող թուրքական «Կորած թռչուններ» ֆիլմը կցուցադրվի հոկտեմբերի 30-ից

Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության աջակցությամբ նկարահանված «Կորած թռչուններ» գեղարվեստական ֆիլմը էկրան է բարձրանալու հոկտեմբերի 30-ից։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ «Կորած թռչուններ» ֆիլմը պատմում է 1915-ին հայկական գյուղերից մեկում ապրող 2 երեխաների պատմությունը։ Պետոն եւ Մարիամը մի գիշեր կորցնում են իրենց ծնողներին, եւ սկսում են փնտրել նրանց, որն էլ դարձել է ֆիլմի հիմնական սյուժեն։

Ֆիլմում խաղում են նաեւ ազգությամբ հայեր՝ Հերոս Հակոբյանը եւ Արտո Արսենյանը։

Ֆիլմը նկարահանվել է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության աջակցությամբ եւ 1915-ը ոչ թե ցեղասպանություն, այլ որպես տեղահանություն է ներկայացնում։

«Կորած թռչուններ» ֆիլմի թրեյլերը ցուցադրվել է 120 երկրում։

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “1915-ի մասին պատմող թուրքական «Կորած թռչուններ» ֆիլմը կցուցադրվի հոկտեմբերի 30-ից”

Leave a Reply

Your email address will not be published.