1886թ. այս օրը բացվեց Նյու Յորքի Ազատության արձանը

1. Արձանի ամբողջական անունն է «Աշխարհը լուսավորող ազատություն»:

2. 1886 թ. Ֆրանսիայի կողմից արձանը որպես նվեր տրվել է ԱՄՆ-ին:

3. Արձանի գլուխը 1878թ. ցուցադրվել է Փարիզում տեղի ունեցած համաշխարհային տոնավաճառի ժամանակ:

4. Զգեստավորված կնոջ կերպարը պատկերում է հռոմեական ազատության աստվածուհի Լիբերտասին:

5. Նրա մի ձեռքում  կա ջահ, մյուսում՝ տախտակ, որի վրա փորագրված է Ամերիկայի Անկախության  հռչակագրի օրը (հուլիսի 4, 1776):

6. Արձանը կշռում է 204 տոննա և ունի 93 մետր բարձրություն:

7. Ազատության լեդին կրում է 879 համարի կոշիկ:

8. Իրանը կազմում է 35 մետր:

9. Այցելուները պետք է բարձրանան 354 աստիճան, որպեսզի հասնեն արձանի լուսապսակին:

10. Լուսապսակը կազմված է 25 պատուհաններից:

11. Ամեն տարի մոտավորապես 4 միլիոն մարդ է գալիս տեսնելու արձանը:

12. Լուսապսակի 7 սեպերը խորհրդանշում են 7 մայրցամաքները՝ ցույց տալով ազատության համընդհանուր հասկացությունը:

13. Արձանն արտաքինից երկաթե ծածկ ունի, իսկ ներսից՝  պղնձե, որը կանաչ գույն է ստացել օքսիդացման հետևանքով:

14. Արձանի գաղափարը տվել է  Էդուարդ դը Լաբուլայը, մինչդեռ Ֆրեդերիկ Օգուստ Բարտոլդին ձևավորել է այն:

15. Լաբուլայը առաջարկեց, որ արձանը Ֆրանսիայի կողմից տրվի ԱՄՆ-ին՝ ի նշան հաղթանակի և ստրկատիրության վերացման:

16. Լաբուլայը հույս ուներ, որ նվերը  կոգեշնչի նաև  ֆրանսիացիներին՝ կռվել ժողովրդավարության  համար:

17. Գյուստավ Էյֆելը, ով ձևավորել է Էյֆելյան աշտարակը, ձևավորել է նաև արձանի հենարանի համար 4 երկաթյա սյուները:

18. 300 տարբեր տեսակի մուրճեր են օգտագործվել արձանի պատրաստման համար:

19. Արձանի դեմքը նման է քանդակողի մորը՝ Շառլոտին:

20. Արձանի օրիգինալ ջահը 1984թ. փոխարինվել է նոր պողպատե ջահով, որը 24 կգ ոսկի է պարունակում:

21. Արձանի աջ ոտքը շղթայված է:

22. Չնայած արձանի դրական իմաստին՝ աֆրիկացիները այն դիտարկում են որպես ծաղրական կերպար:

23. 19-րդ դարի երկրորդ կեսին արձանը դարձավ ներգաղթի խորհրդանիշ, քանի որ  9 միլիոն մարդ եկավ ԱՄՆ և այն, ինչ  առաջինը տեսնում էին ժամանելիս,  Ազատության արձանն էր:

24. Արձանը առաջին անգամ հայտնվել է էկրաններին 1968թ.  նկարահանված  «Կապիկների մոլորակը» ֆիլմում, որտեղ այն կիսով չափ գտնվում էր հողի մեջ:

25. Արձանն ավերված տեսքով է հանդես գալիս նաև  «Անկախության օր» և  «Վաղը չէ մյուս օրը»  ֆիլմերում:

26. Արձանի կառուցման ծախսերը կատարվել է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ներդրումներով:

27. Բոստոնում ու Ֆիլադելֆիայում գտնվող որոշ խմբեր առաջարկել են վճարել արձանի կառուցման ծախսերը վերաբնակեցման փոխարեն:

28. Երբ 1886թ. արձանը կանգնեցվեց, այն աշխարհում ամենաբարձրն էր համարվում:

29. 1984թ.-ին արձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի տեսարժան վայրերի շարքում է գրանցվել:

30. Ուժեղ քամիների ժամանակ արձանը կարող է ճոճվել մինչև  3 դյույմ, իսկ ջահը՝ 5 դյույմ:

31. Ենթադրվում է, որ արձանը ամրացված է 600 պտուտակով:

32. 2 մարդ ինքնասպանություն են գործել ու մահացել, մինչդեռ  մյուսները ցատկել են եւ ողջ մնացել:

33. 1883թ. ամերիկացի գրող Էմմա Լազարուսը Անկախության արձանի մասին պոեմ է գրել «Նոր հսկա» վերնագրով: 1903 թ. այն փորագրվել է արձանի պատվանդանի ներքևի մասում:

34. Կղզին, որի վրա այժմ արձանը  գտվում է, նախկինում կոչվել է  Բեդլոու: Սակայն այն 1956թ. վերանվանվել է՝ ստանալով Ազատության կղզի անվանումը:

35. Արձանի տարբեր նմանակներ կան, նրանցից մեկը Փարիզում է , մյուսը՝  Լաս-Վեգասում:

36. 1944թ. արձանի լույսերը վառվում էին «կետ-կետ-կետ-գիծ» ձևով, ինչը Մորզեի գաղտնագրով նշանակում է «Հաղթանակ Եվրոպայում»:

37. Էնդի Ուարհոլը 1960 թ. «Ազատության արձանը»  դասել է արվեստի լավագույն գործերի շարքին:

38. Արձանը 16 տարի շարունակ գործել է որպես փարոս՝ լուսավորելով ընդհուպ մինչև 24 մղոն հեռավորություն:

39. Ասում են, թե «Միս Ամերիկա» գրքի հերոսը  ոգեշնչվել է  արձանից:

40. Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո  արձանը շրջափակվել էր՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

41. Արձանը՝ որպես զբոսավայր, փակվել է 2012թ. փոթորիկի պատճառով, սակայն վերաբացվել Անկախության օրը՝  հուլիսի 4-ին:

42. Արձանը վնասներ է կրել 1916թ.-ին գերմանական դիվերսանտների կողմից: Վերանորոգման համար ծախսվել է 100.000 դոլար։

43. Մասնավոր նավերին չի թույլատրվում կայանել Ազատության ու Էլիս կղզիների մոտ: Հետևաբար միակ դեպի արձան տանող  ճանապարհը լաստանավի օգտագործումն է:

44. Արձանի 300 պողպատե կտորները 214 արկղերի օգնությամբ  ֆրանսիական «Իզեղ» նավով տեղափոխվել են Ամերիկա:

45. Ազատության կղզին, գտնվելով  Նյու Յորք նահանգի տարածքում,  համարվում է դաշնային սեփականություն:

46. 1982թ. պարզվեց, որ արձանի գլուխը կենտրոնից 2 մետր հեռու է տեղադրվել:

 

Նյութի աղբյուրը՝ Գալա լրատվականի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed