Հիշեցրեք, թե որքան ուժեղ եք նրանց սիրում

Հայտնի հումորիստ և շոումեն Միշա Գալուստյանը Instagram–յան միկրոբոլգի իր էջում Սիմփսոնների ոճով ընտանեկան լուսանկար է հրապարակել և կից գրել.

«Այսօր ամբողջ Ռուսաստանը տոնում է Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը… Հենց այս պահին զանգահարեք նրանց և ավելորդ անգամ հիշեցրեք, թե որքան ուժեղ եք նրանց սիրում», – գրառմանը կից գրել է Գալուստյանը։

 

Նշենք, որ Ռուսաստանում հուլիսի 8-ին տոնում են Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը։ Բնականաբար, ազդեցիկ մարդկանցից շատերը բաց չեն թողել ինչպես իրենց, այնպես էլ իրենց բազմաթիվ երկրպագուներին այս գեղեցիկ տոնի առթիվ շնորհավորելու հնարավորությունը։

 

 

Տարածել`
Share

You may also like...