Արաբ հայտնի երգչուհին կատարել է «Մենք ենք ու սարերը մեր» երգը

«Խաբար Արմանի»-ն հայտնում է, որ Ջունիեի միջազգային փառատոնի ժամանակ հնչել է «Մենք ենք ու սարերը մեր» երաժշտական ստեղծագործությունը:

Ինգա և Անուշ Արշակյանների կատարմամբ հայտնի երգը արաբերենով ու հայերենով ներկայացրել է լիբանանցի հանրահայտ երգչուհի Մաժիդե Ռումին:

Ջունիեի հայտնի փառատոնին երգչուհին այս կերպ իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության հարյուրամյակին և զոհերի հիշատակին:

Լիբանանի Ջունիե քաղաքի փառատոնն այս տարի անց է կացվելու մինչև հուլիսի 15-ը:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Արաբ հայտնի երգչուհին կատարել է «Մենք ենք ու սարերը մեր» երգը”

Leave a Reply

Your email address will not be published.