Քո տեղը դատարկ է մնացել…Անդրե

«Լավագույն ընկերս բնակվում է երկնքում… Կարոտել եմ Քեզ ու մեր անկեղծ, ուրախ ու ջերմ ընկերությունը։ Քո տեղն այնքան շատ է երևում ու դատարկ է մնացել… Սուտ է, որ ժամանակը բուժում է։ Քո պարզ ընկերության կարիքը շատ ունեմ այսօր: Քեզ այնքան բան ունեմ պատմելու, որ կուտակվել ու խեղդում է ինձ 13 անհամ տարի: Դու էիր համն ու հոտը մեր ընկերության, առանց քեզ այդ համը անհամ է… Երազում եմ նորից մեր հանդիպման մասին, գրկեմ պինդ ու բաց չթողնեմ էլ Քեզ: Շնորհավոր Ծնունդդ իմ երանելի ընկեր, իմ հրեշտակ, իմ Վարդուհի»,- գրել է երգիչն իր ինստագրամյան էջում:

Հիշեցնենք, որ Վարդուհին մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների և մշտապես ստացել բարձր պարգևներ։ Ճանաչվել է Հայաստանի լավագույն երգչուհի։ Մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան – Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարից: Երգչուհին կդառնար 43 տարեկան

Աղբյուրը՝ menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed