Մանկությունից սիրել եմ բնությունն ու մարդկանց. լույս է տեսել է Թաթուլ Ծատուրյանի նոր ժողովածուն

Թաթուլ Ծատուրյան գրողի ձեռագիրը տարբերվում է ո՛չ միայն բովանդակային, այլև՝ բնությունը իր մեջ կրող գրչի առանձնահատկությամբ: Մի առիթով Ծատուրյանն իր մասին ասել է.
«Գրել սկսել եմ տասը տարեկանից, պոռթկումներով», սակայն ժամանակակից գրականության մեջ իրեն բնորոշ գրիչ ու բովանդակություն ունեցող Թաթուլ Ծատուրյանը ոչնչացրել է իր ստեղծագործությունների մեծ մասը:
Պոլիտեխնիկական կրթություն ունեցող հեղինակն ամբողջ կյանքի ընթացքում երկվել է իր երկու «ես»-ի միջև, ինքն իր զգացումները բնորոշել է այսպես.
«Դպրոցում սիրել և սովորել եմ բոլոր առարկաները, բայց առանձնահատուկ է եղել սերը գրականության ու մաթեմատիկայի նկատմամբ, որոնք իրար խանգարելով ինձ հետ քայլում են մինչև հիմա»:
Թաթուլ Ծատուրյանը սիրահարված հայրենի բնությանն ու մարդկանց՝ տևական ժամանակ է ինչ ապրում է հայրենիքից հեռու՝ օթևան գտնելով հեռավոր Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Գրողի տարեդարձի առիթով նրա որդիները՝ Նարեկ և Սևակ, և միակ դուստր՝ Աստղիկ Ծատուրյանները, կազմեցին և նրան նվիրեցին իր ստեղծագործությունների «Հուշի արահետ» ժողովածուն: Գիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչությունում:
Ժողովածուն ընդգրկում է բանստեղծական լայնարձակ մի արահետ, որտեղ ընթերցողը հանդիպում է հայոց բնությանն ու առավել մոտիկից ծանոթանում հայի իրական կերպարի ու մարդ կոչված հանճարի հետ:
«Մենք» մշակութային առցանց լրատվականը շնորհավորում է գրողին այս գեղեցիկ առիթով ու մաղթում բեղմնավոր գրիչ:
Իսկ հավատարիմ ընթերցողներիդ ներկայացնում ենք ստեղծագործություններից մի հատված:
***
Ժայռի ուսին ժայռ է թառել,
ստորոտում՝ մանկությունս,
Ժայռի կրծքից ջուր է վշշում,
անուշ գրկում՝ մերկությունս,
Ժայռի ոտքը լճում սառել,
Թաքցրել է՝ խեղճությունս,
Ժայռի գլխից հավքերի հետ՝
չվեց, թռավ մանկությունս:
Գրողը կնոջ, Աստղիկ դստեր,Սևակ որդու և թոռնների հետ
Թաթուլ Ծատուրյանը թոռնիկների հետ
Թաթուլ Ծատուրյանը հայրենի գյուղում
- Previous 1919-ին Հայաստանը արտահանում էր բամբակ, կոնյակ, բուրդ, կաշի, մորթի, գինի և աղ
- Next «Ես շնորհանդեսի վերնագիրը սեր կդնեի». տեղի ունեցավ Կ. Ժամխարյանի գրքի շնորհանդեսը