Մերիլին Մոնրոյին «կվերակենդանացնեն» թվային տեխնոլոգիաների միջոցով

Բրիտանացի սցենարիստ և պրոդյուսեր Քրիս Օնգարոն կենսագրական ֆիլմ է նկարահանում 20-րդ դարի ամենահայտնի դերասանուհիներից մեկի՝ Մերիլին Մոնրոյի մասին, գրում է The Daily Mail-ը:

Հայտնի է, որ գլխավոր հերոսուհուն մարմնավորելու է Մոնրոյի նմանակը Սյուզի Քենեդին՝ Մոնրոյի թվային նմանակի օգնությամբ:

Հանուն նոր ֆիլմի աստղային շիկահերին «վերակենդանացնելու» համար կիրառվում են գերժամանակակից տեխնոլոգիաներ:

Թեև Սյուզի Քենեդին արտաքնապես շատ նման է գեղեցկուհուն, սակայն թվային մշակումը հնարավորություն կտա 100 տոկոսանոց ճշգրտությամբ վերարտադրել Մոնրոյի շարուձևը, դիմախաղն ու արտաքին յուրահատկությունները:

Ֆիլմի անվանման ու պրեմիերայի ամսաթվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Սյուզի Քենեդի

Suzie Kennedy - pictured in the official dress from Some Like it Hot - has been turned into a digital double of Marilyn Monroe for the film

The 41-year-old's face and body was scanned at the studios in Buckinghamshire to create an avatar of the actress 

 

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...