The Beatles-ի դեռևս չհրապարակված լուսակարները կվաճառվեն 350.000 դոլարով:

20-րդ դարի ամենահայտնի երաժշտական քառյակի՝ բրիտանական The Beatles խմբի՝ նախկինում չհրապարակված լուսանկարները հանվելու են աճուրդի:

Այս մասին գրում են անգլիական պարբերակաները, ըստ որոնց  կանխատեսվում է, որ ուշագրավ կադրերը կվաճառվեն մոտ 350.000 դոլարով:

Տեղեկության համաձայն`  լուսանկարների հեղինակը Մայք Միթչելն է, որը կադրերը ֆիքսելու ժամանակ ընդամենը 18 տարեկան էր:

Նշենք, որ լուսանկարներն արվել են 1964թ.՝ Վաշինգտոնում և Բալթիմորում խմբի ունեցած համերգների ժամանակ:

Հայտնի է, որ Միթչելն արել է հարյուրավոր լուսանկարներ, որոնք տասնամյակներ շարունակ պահվել են նրա տանը:

 

 

 

Աղբյուրը`  The Guardian

Տարածել`
Share

You may also like...