ՄԻ ԿՏՈՐ ԵՐԵՎԱՆ. Կուկուռուզնիկ

Dose

ԽՍՀՄ հիմնադրման 50-ամյակի առթիվ խորհրդային իշխանությունները որոշել են բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում երիտասարդական պալատներ կառուցել։ 1970-ական թվականների կեսերին Հայաստանի Կոմերիտմիության ղեկավար Ստեփան Պողոսյանը առաջարկել էր ճարտարապետներ Հրաչյա Պողոսյանին, Արթուր Թարխանյանին և Սպարտակ Խաչիկյանին զբաղվել այդ նախագծով։ Շենքի կառուցման վայրի համար կար մի քանի տարբերակ՝ Ազգային ժողովիետնամասում գտնվող տարածքը, Պասկևիչի բլուրը և այլն։ Ի վերջո այն կառուցվեց Աբովյան պուրակին կից։

Համալիրն ամբողջությամբ պատրաստ եղավ 1980-ական թվականների կեսերին։
1979 թվականին տեղի ունեցավ Երիտասարդության պալատի բացման արարողությունը։ Քսանհինգ տարի անց՝ 2005 թվականին, Երևանի քաղաքապետարանը որոշում ընդունեց քանդել շենքը:
Մայրաքաղաքին հարազատ շունչ հաղորդող այս ինքնատիպ կառույցը քանդվեց 2006 թվականին:

Երիտասարդության պալատի անվանումը երևանցիներիս համար ավելի հարազատ էր որպես Կուկուռուզնիկ:

Եվ երբ այն քանդվեց, հասկացանք, որ իրականում մեր կյանքից հեռացավ Երևանի կարևոր մասնիկներից մեկը: Քաղաքի այդ հատվածը մի տեսակ դատարկ, ամայի ու տխուր տեսք ստացավ:

Ըստ Ճարտարապետ Հրաչ Պողոսյանի` այս կառույցը սովետական մոդերնիզմի լավագույն օրինակներից մեկն էր: Պալատը կառուցելու միտքը հղացել այն ժամանակ, երբ այդ ժամանակվա իշխանություններն որոշեցել էին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում Երիտասարդական պալատներ կառուցել: Սովետական Հայաստանի Կոմերիտմիության ղեկավարը Ստեփան Պողոսյանը դիմում է ճարտարապետներ ՝ Հրաչ Պողոսյանին, Արթուր Թարխանյանին և Սպարտակ Խաչիկյանին ՝ առաջարկելով զբաղվել այդ նախագծով:

Երիտասարդական պալատի կառուցման համար շատ վայրեր են փորձարկվել՝ Ազգային ժողովի ետնամասում գտնվող տարածքը, Պասկևիչի բլուր կոչվող վայրը և այլ տարաքներ: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երիտասարդական պալատը նախատեսվում է կառուցել բարձրադիր որևէ գոտիում, որը գրթե քաղաքի բոլոր անկյուններից տեսանելի կլիներ:

-Երկար փնտրտուքներից հետո կանգ առանք այն վայրի վրա, որտեղ և կառուցվեց Երիտասարդական պալատը: Նախագծային աշխատանքները բավականին բարդ էին. պետք է կառուցվեր ոչ միայն հյուրանոց, այլև ակումբ, ռեստորան, հարսանյաց սրահ, լողավազան և սրճարան,-ասում է ճարտապետ Հրաչ Պողոսյանը:

Սկզբից կառուցվել է հյուրանոցը, հետո ակումբային մասն ու լողավազանը: Ավելի ուշ կառուցվել է նաև էստրադային դահլիճը, որը ուներ 1 000 նստատեղ: Իսկ ահա Ակումբային մասում կառուցվեց մեկ այլ դահլիճ՝ նախատեսված 300 հոգու համար:

Շինարարությունը բավականին երկար է տևել: Այն կառուցվել է մաս-մաս:

Շինարարության համար նախատեսված գումարները տրամադրվում էին Մոսկվայից, որտեղ մանրակրկիտ ուսումնասիրում էին ուղարկած բոլոր նախահաշիվները:

-Լավ հիշում եմ, որ կառույցի վերջնական հաստատված գումարը 9.5 միլիոն ռուբլի էր: Ներկայիս փոխարժեքով դա կկազմեր մոտ 5 միլիոն դոլար, ինչը շատ փոքր գումար էր նման հսկայական կառույցի համար:

1
Հրաչ Պողոսյանը, Արթուր Թարխանյանը և Սպարտակ Խաչիկյանը:

Լուսանկարի հեղինակը հայտնի չէ:

2

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

4

 

Կ. Դեմիրճյանը պալատի բացմանը:
Լուսանկարը` Կ. Դեմիրճյանի թանգարանի արխիվից:

5

Այասե խմբի համերգը Երիտասարդական պալատում:
Լուսանկարը` Ա. Միտինյանի արխիվից:

3
Շենքի ամենավերևի հարկում կար սրճարան, որի հատակը պտտվում էր: Մեկ ժամվա ընթացքում սրճարանը պտտվում էր իր առանցքի շուրջ` հնարավորություն տալով վայելել քաղաքի տեսարանը: Մարդիկ նախօրոք էին տեղեր պատվիրում այդ սրճարան հաճախելու համար: Իսկ բացվեցին ակումբային հատվածը, լողավազանը, դահլիճը: 1980-ականների կեսերին համալիրն արդեն ամբողջությամբ պատրաստ էր:
Երիտասարդական Պալատ կառուցելու միտումը եղել է տարբեր հանրապետություններից, մարզերից ժամանած երիտասարդների համար գողտրիք անկյուն ստղեծելն էր,որտեղ նրանք կշփվեն միմյանց հետ, սիմպոզիումներ, փառատոններ կազմակերպեն, սպորտով զբաղվեն:
Ցավոք սրտի 2004 թ.-ին Երիտասարդական պալատը վաճառվեց, որից երկու տարի անց` քանդվեց: Ճարտարապետը սրտի ափսոսանքով է նշում, որ այս կառույցը համարդակյին մրցանակի է արժանացել:
-Երիտասարդական պալատի նախագծի համար մենք՝ ճարտարապետներս, ստացանք Կոմերիտմիության համամիութենական մրցանակ, որը համարվում էր ԽՍՀՄ թվով երրորդ պատվավոր մրցանակը: Անցյալ տարի Նյու-Յորքում լույս տեսավ «Սովետական Մոդերնիզմե գիրքը, որտեղ տեղ են գտել խորհրդային շրջանի մոդերն ոճի շենքերը: Ի թիվս այլ կառույցների, գրքում տեղ է գտել նաեւ Երիտասարդական պալատի շենքը:
Իսկ արդեն սովորույթ դարձած առօրյան դադարեց իրականություն լինել, այլևս չէին հնչելու փոքրիկ սեղանների շուրջը նստած երիտասարդների շշնջոցներն ու սրահում հանկարծակի լցվող երաժշտության հոգեպար հնչյունները:
80-ականի երատասարդության համար գրեթե կատարելության հասնող հարմարավետություն էր ստեղծվել, որտեղ օրվա հգսերն ու հոգնածությունը կարելի էր թոթափել մի քանի վայրկյանում:
Պետք է նշել, որ Երիտասարդական պալատի վայրում կառուցվելիք հյուրանոցային ճարտարապետական համալիրի շինարարության համար 2009 թ. հոկտեմբերի 8-ին հայտարարվել էր ճարտարապետների մրցույթ: Նախագծի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել էր 2010 թվականի հունվարի 15-ը:
Նախագծեր էին ներկայացրել ավելի քան 1 000 ճարտարապետներ`60 երկրներից: Մրցույթին մասնակցում էին ճարտարապետներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ճապոնիայից և այլն:
Հաղթեց ճապոնացի ճարտարապետ Կիոկազու Արային` Arai Architects ընկերությունից։ Նրա ներկայացրած նախագիծն իր մեջ ներառում է ԻնտերԿոնտինենտալ–Հայաստան հյուրանոցային համալիրը, միջազգային գործարար կենտրոնը, բնակարանային համալիրը։ Նախագծով նախատեսված շենքերի պատուհանների 95 տոկոսը նայում են Արարատին։ Բացի դրանից, Արարատի երկու գագաթները ճարտարապետը նույնպես օգտագործել է իր նախագծում։ Գագաթներից մեկը՝ բարձրահարկ հյուրանոցն է, իսկ երկրորդը՝ բնակարանային համալիրը։
Ցավոք սրտի այս երևանցիները կորցրեցին ոչ միայն սիրենց սիրելի Կուկուռոզնիկը, այլև` նրան փոխարինող, ոչ հայկական, բայց հետաքրիր այս համալիրը, որն անհայտ պատճառներով այդպես էլ չկառուցվեց:

Լուսանկարը` Arai Architects:
Նյութը պատրաստեց Վարդ Գիշյանը
Օգտագործվել են Մեդիամաքս լրատվական կենտրոնի կողմից արդեն հրապարակած տվյալները

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed