Համեղ խոհանոց Հելեն Ուդումյանի հետ

Տավարի Մսով և Կարտոֆիլով Ուտեստ

 

Հելենի համեղ խոհանոցում այս անգամ պատրաստման է առաջարկվում համեղ մսային ուտեստ` տավարի մսի և կարտոֆիլի հաճելի համադրությամբ: Այն պատրաստելու համար մեզ  անհրաժեշտ է. 

 

Ոսպ

Կարտոֆիլ

Տավարի Միս

Մաղադանոս

Ռոզմարին

Լոլիկի Մածուկ

Սխտոր

Պարմեզան Պանիր

Մոցարելլա Պանիր

Հալած Պանիր

Աղ, Կարմիր պղպեղ

Ձիթ․ ձեթ

Օրեգանո

Սխտորի Փոշի

Պատրաստման Եղանակը

Ոսպը խաշել, համեմել աղով։ Կարտոֆիլը կլոր կտրատել և տապակել ձեթի մեջ։ Կարտոֆիլը համեմել կարմիր պղպեղով։ Տավարի միսը խաշել, ապա կտրատել։ Ձիթ․ ձեթի մեջ ապակել մաղադանոսը, ռոզմարինը և սխտորը, ավելացնել խաշած, կտրատած տավարի միսը և տապակել։ Ջեռոցի տապակայի մեջ գեղեցիկ շարել տապակած կարտոֆիլը, վրան դնել տապակած տավարի միսը, ավելացնել խաշած ոսպը և կրկին շարել կարտոֆիլը։ Լոլիկի մածուկը համեմել ձիթ․ ձեթով, սխտորի փոշիով, օրեգանոյով, աղով և պղպեղով։ Խառնուրդը ավելացնել շերտերի վրա։ Պարմեզան և մոցառելլա պանիրները քերել։ Մածուկով շերտերի վրա շարել հալած պանրի շերտերը, ապա ավելացնել մյու տեսակի քերած պանիրները։ Տապական դնել ջեռոց 180С 30 րոպե։

9U0dgiC

Շարքի հեղինակ և վարող Հելեն Ուդումյան

Խմբագրումը` Վ. Գիշյանի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed