Լավագույն թանգարանների 10-յակը

The Art Newspaper ամենամյա վարկանիշը հավաքել է տեղեկատվություն 2016 թվականի ամենահայտնի թանգարանների վերաբերյալ: vestifinance.ru կայքը ներկայացրել է  աշխարհի լավագույն 10 թանգարանը:

Լուվր


Փարիզում գտնվող թանգարանն ունեցել է 7 400 000 այցելու:

Լուվրը, անկախ որևէ ահաբեկչական հարձակման, նախկինի պես աշխարհում ամենաշատ այցելու ունեցող թանգարանն է:

Լուվրն իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը:  Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ՝ սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848 թ, Արևմտյան Եվրոպայից մինչև Պարսկաստան, Հունաստան, Եգիպտոս, Մերձավոր Արևելք և Միջագետք: Լուվրում ներկայացված ստեղծագործությունները բազմազան են՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնեաբնական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն։

Մետրոպոլիտեն


Նյու Յորքում գտնվող թանգարանն ունեցել է 7 006 859  այցելու:

Այս տարվա փետրվարին թանգարանը իր հավաքածուից 375 հազար աշխատանք թվայնացրել է՝ դարձնելով հասանելի բոլորին:

Բրիտանական թանգարան


Լոնդոնում գտնվող թանգարանն ունեցել է 6 420 395 այցելու:

Այն Մեծ Բրիտանիայի պատմահնագիտական գլխավոր թանգարանն է և աշխարհում ամենամեծ թանգարաններից մեկը:

Լոնդոնի Ազգային պատկերասրահ 


Ունեցել է 6 262 839 այցելու:

Այսօր թանգարանում պահվում է շուրջ 2,5 հազար կտավ, որոնք թվագրվում են 12-20-րդ դարերով: Պատկերասրահում բոլոր աշխատանքները ցուցադրվում են ժամանակագրական կարգով:

Վատիկանի թանգարան


Ունեցել է 6 066 649 այցելու:

Վատիկանի թանգարանը՝ թանգարանների համալիր է տեղակայված Վատիկանի տարածքում: Հավաքածուն ստեղծել են Հռոմի պապերը և կազմված է դասական վարպետների գեղարվեստական աշխատանքներից՝ ներառյալ Վերածննդի դարաշրջանի: Թանգարանն ունի 54 պատկերասրահ կամ սրահ:

Ժամանակակից արվեստի բրիտանական «Թեյթ» թանգարան


Լոնդոնում գտնվող թանգարանն ունեցել է  5 839 197 այցելու:

Պատկերասրահում պահվում է 1990-ականներից ստեղծված համաշխարհային արվեստի ստեղծագործություններ:

Կայսրական պալատի ազգային թանգարան 


Թայվանի մայրաքաղաքն Թայբեյում գտնվող թանգարանն ունեցել է 4 665 725 այցելու:

Թանգարանի հավաքածուն կազմում է 696 373 առարկա, որոնց մեծ մասը նախկինում գտնվել է Ցյանլուն կայսր հավաքածուում: Թանգարանում ցուցադրված է  չինական մշակույթի և արվեստի հուշարձանների հրաշալի հավաքածու՝ ներկայացնելով ավելի քան 8000-ամյա քաղաքակրթությունը Չինաստանում՝ նեոլիթի ժամանակաշրջանից մինչև  Ցին դինաստիայի կործանումը:

Վաշինգոտնի Ազգային պատկերասրահ 


Ունեցել է  4 261 391 այցելու:

Պատկերասրահը ներկայացնում է աշխարհի ամենալավ հավաքածուներից մեկը: Ներկայացված է եվրոպական և ամերիկյան վարպետների գոծեր՝ գեղանկար, քանդակ, գծանկար, լուսանկար, գրաֆիկական աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ:

Էրմիտաժ


Ունեցել է 4 119 103 այցելու:

Թագարանի հավաքածուն  կազմված է  շուրջ 3 միլիոն արվեստի գործից և համաշխարհային մշակույթի հուշարձանից՝ սկսած քարե դարից մինչև մեր օրեր:

Սոֆիա թագուհու արվեստի կենտրոն


Մադրիդում գտնվող արվեստի կենտրոնն ունեցել է 3 646 598 այցելու:

Թանգարանը պատկերացում է տալիս 20-րդ դարի արվեստի զարգացման մասին:  Այստեղ կա նաև գրադարան՝ 40 հազար գրքով:

Անդրադարձը` panorama.am-ի

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed