Ամերիկյան պարբերականն անդրադարձել է Խնձորեսկ գյուղին

Ամերիկյան Սմիթսոնյան ինստիտուտի ամսագրի էլեկտրոնային տարբերակում հրապարակվել է Խնձորեսկ քարանձավային քաղաքի մասին մի հոդված, որում ասվում է.

«Հայաստանի հարավարևելյան գյուղական անկյունում գտնվում է Հին Խնձորեսկը, որի ժայռափոր քարանձավների ու քարե սենյակների հարևանությամբ զբոսնում են տեղացիներն ու արածեցնում իրենց նախիրը: Հնագիտական պեղումներն ապացուցել են, որ ժայռավոր քարանձավներում մարդիկ բնակություն են հաստատել հազարամյակներ առաջ», -մեջբերումը համանուն հոդվածից: Հոդվածում նշվում է  քաղաքի անվանման ծագման մասին, ըստ որի քաղաքի անվանումն առաջացել է «խնձոր» բառից` ի պատիվ այնտեղ աճող խնձորենիների, իսկ մյուս տարբերակի համաձայն` անվանումը ծագել է «խոր ձոր» արտահայտությունից, քանի որ քաղաքը շրջապատված է բարձր ժայռերով` փոխանցում է tert.am-ը:

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed