15-ամյա ընդմիջումից հետո ամերիկացի ռեփեր Dr.Dre-ը նոր ալբոմ կթողարկի

Ամերիկացի հայտնի ռեփեր Dr.Dre-ն հայտարարել է, որ 15-ամյա ընդմիջումից հետո առաջիկայում նոր ալբոմ է թողարկելու, գրում է ТАСС գործակալությունը։
«Straight Outta Compton իմ նոր ալբոմը հնարավոր կլինի ձեռք բերել օգոստոսի 7-ից սկսած»,-հայտարարել է նա իր վարած ռադիոհաղորդման ժամանակ։
Նոր ալբոմում երաժիշտը պատմում է կալիֆոռնիական N.W.A. խմբի մասին, որը ստեղծագործում էր հիփ-հոփ ոճում և համարվում է գանգստա-ռեփ կոչվող երաժշտական ոճի հիմնադիրը։
Dr.Dre-ն  N.W.A. խմբի անդամ է եղել, սակայն 1991-ին դուրս է եկել խմբից։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցել են ամերիկացի հայտնի ռեփերներ, այդ թվում նաև Էմինեմը և Քենդրիկ Լամարը։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “15-ամյա ընդմիջումից հետո ամերիկացի ռեփեր Dr.Dre-ը նոր ալբոմ կթողարկի”

Leave a Reply

Your email address will not be published.