Կմեկնարկի Կոմիտասի անվան քառյակի հյուրախաղերը

«Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում կմեկնարկի Կոմիտասի անվան քառյակի մարտ ամսվա հյուրախաղերը: Այս մասին հյտնում են  ՀՀՄշակույթի նախարարությունից:

Ըստ տեղեկության`  մարտի 27-ին ժամը 19:00-ին քառյակը ելույթ կունենա Սիսիանի Հ. Սահյանի անվան մշակույթի պալատում, մարտի 28-ին, ժամը 15:00-ին Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցում և ժամը 18:00-ին Խնձորեսկի մշակույթի տանը, իսկ մարտի 29-ին, ժամը 16:00-ին Դարբասի մշակույթի տանը:

Հիշեցնենք, որ  «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում ընդհանուր առմամբ կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Աղբյուրը` panorama.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed