Ստամբուլում հրատարակվել է «Վան» ու «Բիթլիս և Մուշ» աշխատությունների թուրքերեն տարբերակները

Ստամբուլում գործող Արաս հրատարակչության կողմից հրատարակվել է ամերիկահայ պատմաբան, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի «Վան» ու «Բիթլիս և Մուշ» հատորների թուրքերեն տարբերակները:

Գրքերում հեղինակը անդրադարձել է պատմական երկու շրջանի աշխարհաքաղաքական իրավիճակին ու տոհմաբանության պատմությանը` հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարը, դրանց մշակույթն ու արվեստը, ճարտարապետությունն ու փոխհարաբերությունները օտար իշխանությունների հետ, Օսմանյան կայսրության օրոք ունեցած դժվարություններն ու Վանից, Բիթլիսից և Մուշից Կալիֆոռնիա գաղթած հայերին:

Ընթացիկ փուլում է գտնվում նաև այս շարքի երրորդ հատորը:

Աղբյուրը՝ nyut.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed