Մարտիրոս Սարյանի «Կակաչներ և երիցուկներ» կտավը վաճառվել է 67,375 դոլարով:

antiquesandthearts.com կայք ի փոխանցմամաբ՝ ԱՄՆ Օհայո նահանգում կայացած միջազգային Trinity Auctions-ում հայտնի նկարիչ Մարտիրոս Սարյանի «Կակաչներ և երիցուկներ» կտավը (1959 թ.) վաճառվել է 67,375 դոլարով:

Այս կտավը աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործն եղել:
Սարյանի մեկ այլ աշխատանք՝ «Աշունը Երևանում» ( 1955 թ.) վաճառվել է 50,200 դոլարով:

Աճուրդում ներկայացվել է  նաև Մինաս Ավետիսյանի «Տոթ օր» ( 24,500 դոլար)  և Հովհաննես Կալենցի «Ծաղիկներ և միրգ՝ կապույտ սեղանին» (17,150 դոլար) կտավները:

Աճուրդում հիմնականում ներկայացված է եղել ծագումով հրեա, ամերիկացի նկարիչներ աշխատանքներ՝ արված 1925-1950-ականներին:

The Steven Wasse հավաքածուում ներառված է 80 աշխատանք, որից 50-ը վաճառվել է այս աճուրդում, մյուս մասը կներկայացվի փետրվարին:

Տարածել`
Share

You may also like...