Տեղի ունեցավ Ցեղասպանության մասին գրքի շնորհանդեսը կայացավ

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի «Պատմություններ՝ պատմված մեկ դար անց» գրքի շնորհանդեսը: Գիրքը Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց պատմությունների հավաքածուն է, որը հավաքագրվել է մի խումբ երիտասարդների կողմից: Գրքի շնորհանդեսին բազմաթիվ հյուրերի հետ ներկա էր նաև հայուհի Լեռնա Էքմեքջիօղլուն: Էքմեքջիօղլուն’ ՄքՄիլն-Սթյուարթ կարիերայի զարգացման կենտրոնի պատմության դոցենտը (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ), միջոցառման շրջանակներում ցեղասպանությանը և գենդերին նվիրված հանդիպում անցկացրեց հյուրերի հետ: Միջոցառումը եզրափակվեց Նարե Մկրտչյանի’ «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է: Ֆիլմի հերոսուհին թրքուհի է, ով հետագայում պարզել է’ իր մեծ տատը ցեղասպանությունը վերապրած հայուհիներից մեկն է եղել:

 

Մամլո հաղորդագրություն

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed