«Բեկումը» բեկում բերեց մայրաքաղաքային արվեստին. Արա Հայթայանը Gala Art Gallery-ում

«ԳԱԼԱ ԱՐՏ» ցուցասրահում բացվեց «Բեկում» խորագիրը կրող ժամանակակից նկարիչ Արա Հայթայանի անհատական ցուցահանդեսը: Ինքնատիպ վրձին ունեցող նկարչի կտավները նոր եռանդ ու գույն հաղորդեցին մայքարաքաղքային արվեստին:

Հետպատերազմյան և համավարակի այս օրերեին նկարչի «Բեկում» շարքը մի նոր բեկում եղավ արվեստագետների ու արվետսասերների համար:

Արան շատ պարզ է ու հասարակ է խոսում իր արվեստի մասին. բոլոր բարդ բաները փորձել եմ ավելի պարզ լեզվով ներկայացնել ասում է նա ու խոսոտովանում, թե ինչու հատկապես «Բեկում».

«Մինչև այս  արված իմ գործերը եղել են վերացականի ու առարկայականի արանքում, իսկ այն ինչ այստեղ է ցուցադրված, առավել երկրաչափական ձևի մեջ է` մաքուր հարթային գույներ են: Այս շարքն առաձնանաում է նաև այն  բանով, որ  ես փորձել պարզեցնել իմ արվեստի «խաղի կանոնները», հանգել ավելի մաքրված ձևերի, քիչ գունայի համադրության միջոցով ստեղծել նոր բան: Եթե մեկ արտահայտությամբ  բնորոշեմ, ապա իմ հիմնական նպատակը եղել է արվեստի լեզուն պարզեցնելը»:

Նկարիչը վստահ է, որ «Բեկում»   շարքը ոչ միայն զուտ գեղագիտական ստեծագործություն է, այլև այս փուլին բնորոշ մի արտահայություն, որն ապրում է մեզանից յուրաքանյչուրը:

Եվ  իչպես նկարիչն ինքն է վերլուծում իր ստեղծագործությունները, այս նույն ֆորմայի տարբեր վերլուծութններն են ներառված շարքում, և այդ բեկված գծերը կյանքի ստացած հարվածներն են, որը մի դեպքում կարող է լինել շատ, մեկ այլ դեպքում քիչ:

Արայի վերջին երկու տարիների աշխատանքն ունի հստակ փիլիսոփայություն`  գտնել այդ բեկումն ու սվորել ապրել այդ բեկումի հետ:

Նշենք, որ ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 9-ը։  Հասցեն Բայրոն 12-«ԳԱԼԱ ԱՐՏ» ցուցասրահ:

Արա Հայթայանի «Բեկում» շարքը  այստեղ`

Տարածել`
Share

You may also like...

Արխիվ

October 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031