«Ֆրունզիկի ու Գալյա Նովենցի «Վառեմ-մարեմի բալկոնը» փլվում է»: Ահազանգի հետքերով

Նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարությամբ մշակույթի նախարարությունում օրեր առաջ՝ նոյեմբերի 16-ին քննարկվեց Գյումրու Աճեմյան 2 հասցեում գտնվող տան ճակատագիրը (այս շինության պատշգամբը հատկապես հայտնի է «Մեր մանկության տանգո» ֆիլմից):
Հարցը քննարկելու էին հրավիրվել ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ( 1995-2000թթ.՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետ),Locator ընկերության ներկայացուցիչ Վլադիմիր Սոֆյանը, «Ավետիսյան» շինարարական ընկերության տնօրեն Մուշեղ Ավետիսյանը, մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և նախարարության աշխատակիցներ:
Արմեն Ամիրյանի առաջարկով քննարկվեց նաև Գյումրու հին կենտրոնի թաղամասերից մեկը («Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում) ամբողջովին վերաիմաստավորելու և տեղում մշակութային զարգացման ծրագիր իրականացնելու գաղափարը, ինչը դրական արձագանքի արժանացավ:
Որոշում կայացվեց այցելել Գյումրի՝ համապատասխան տարածքը տեղում որոշելու և հստակ նախագծեր մշակելու նպատակով:
- Previous Արևմտահայոց Ազգային Համագումարի ներկայացուցիչները Բրյուսելում հանդիպել են Ժողովուրդների Դեմոկրատական Կուսակցության HDP ղեկավարների հետ
- Next «Հետճշմարտություն». Օքսֆորդի ընտրությունը