Ֆրիդա Կալոյի կտավը Christie’s աճուրդում վաճառվել է ռեկորդային 8 մլն դոլարով

Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի կտավը Christie’s աճուրդում վաճառվել է 8 մլն դոլարով՝ դրանով բացարձակ ռեկորդ սահմանելով աճուրդում երբեւէ վաճառքի հանված լատինամերիկացի նկարիչների գործերի շրջանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Երկու մերկերն անտառում» կտավը (1939թ.) վաճառքի էր հանվել 8-12 մլն դոլար արժողությամբ։ Հենց Ֆրիդա Կալոն է դարձել առաջին լատինամերիկացի նկարչուհին, որի աշխատանքները գերազանցել են 1 մլն դոլարը։ «Դիեգոն եւ ես» նկարը 1990-ին վաճառվել էր 1.4 մլն դոլարով։

Կալոյի նախորդ ռեկորդը «Արմատներ» նկարն էր, որը վաճառվել էր 5.6 մլն դոլարով։

Աճուրդում վաճառվել են նաեւ Կլոդ Մոնեի «Նունուֆարներ» շարքի կտավը՝ 27.4 մլն դոլար, Ամադեո Մոդիլիանիի «Աղջիկն ու վարդը»՝ 12.7 մլն դոլար, Ժորժ Բրակի «Բանջոն»՝ 10.2 մլն դոլար։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ֆրիդա Կալոյի կտավը Christie’s աճուրդում վաճառվել է ռեկորդային 8 մլն դոլարով”

Leave a Reply

Your email address will not be published.