Ֆրենսիս Բեկոնի կտավները դարձել են ամենաթանկ նմուշները Christie’s-ի աճուրդում

Բրիտանացի նկարիչ Ֆրենսիս Բեկոնի կտավները դարձել են Լոնդոնում կայացած Christie’s-ի աճուրդի գլխավոր նմուշները։

«Էսքիզ Իզաբել Ռոստորնի և Ջորջ Դայերի գլխի համար» անվանումով նկարը, որի նախնական արժեքը 8-12 մլն ֆունտ ստեռլինգ է եղել, վաճառվել է 12.2 մլն ֆունտով, գրում է РИА Новости-ն։

Բեկոնի 2-րդ աշխատանքը՝ «Երկու տղամարդ դաշտում», վաճառվել է 10.7 մլն ֆունտով։

Ըստ եկամտի՝ 3-րդ տեղում է հայտնվել Իվ Կլյայնի աշխատանքը. այն վաճառվել է մոտ 6 մլն ֆունտ ստեռլինգով։

Ընդհանուր առմամբ՝ երեկոյան վաճառքից ստացվել է 95.6 մլն ֆունտ ստեռլինգ եկամուտ։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ֆրենսիս Բեկոնի կտավները դարձել են ամենաթանկ նմուշները Christie’s-ի աճուրդում”

Leave a Reply

Your email address will not be published.