Ֆրանսիացի հնագետները Օմանում Երկաթե դարաշրջանի զենք են հայտնաբերել

Ֆրանսիացի հնագետները Օմանում զենքի հազվագյուտ հավաքածու են հայտնաբերել, որը պատարստված է բրոնզից ու թվագրված Երկաթե դարով (Քրիստոսից առաջ 900–600 թթ.) , հայտնել է հինգշաբթի Ֆրանսիայի ԱԳՆ–ն։

Հնագիտական գիտարշավը ղեկավարել էր Գիյ Ժերնեն։ Այդ տեղանքում պեղումները արվել են 2011 թ.։ Հետազոտողները հույս ունեին գտնել առարկաներ, որոնք թույլ են տալիս ավելի լավ հասկանալ հին Արաբիայի քաղաքական համակարգը, կենցաղն ու ծիսակարգերը։

Գիտարշավներին աջակցել են Ֆրանսիայի ԱԳՆ–ն ու Օմանի ժառանգության ու մշակույթի նախարարությունը։ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերչատեսչությունն ընդհանուր առմամբ աջակցում է աշխարհի 65 երկրներում իրականացվող 160 հնագիտական գիտարշավների։

Տարածել`
Share

You may also like...