Ֆրանսիան Իսպանիային է վերադարձրել ապօրինաբար երկրից դուրս բերված Պիկասոյի նկարը

Ֆրանսիայի իշխանություններն Իսպանիային են վերադարձրել Պաբլո Պիկասոյի նկարը, որն ապօրինաբար դուրս է բերվել Թագավորությունից և Կորսիկայում առգրավվել ֆրանսիացի մաքսավորների կողմից: Ըստ AFP-ի, հայտնի նկարչի կտավով հատուկ ինքնաթիռը դուրս է եկել Բաստիայից եւ ուղեւորվել Իբերիական թերակղզու ուղղությամբ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վերջնակետը չի նշվում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Պիկասոյի «Երիտասարդ կնոջ գլուխ» նկարը, որը 25 մլն դոլար է գնահատվում, ֆրանսիական մաքսավորները հայտնաբերել են անցյալ ամիս, կորսիկական Կալվի նավահանգստում մոտորանավերից մեկի ստուգման ժամանակ:

Նավապետի մոտ եղած փաստաթղթերի համաձայն, վարպետի այս ստեղծագործությունն Իսպանիայի ազգային արժեք է համարվում եւ արգելվում է դրա փոխադրումը երկրի սահմաններից դուրս:

Ֆրանսիական իշխանությունները պարզել են, որ այն իսպանացի բանկիր այմե Բոտինայի սեփականությունն է: Կոլեկցիոները ցանկացել է նկարը փոխադրել Շվեյցարիա, սակայն դրա համար անհրաժեշտ փաստաթղթերն ինչպես հարկն է չի նախապատրաստել:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Ֆրանսիան Իսպանիային է վերադարձրել ապօրինաբար երկրից դուրս բերված Պիկասոյի նկարը”

Leave a Reply

Your email address will not be published.