Ֆրանսիայում Վալերի Թորանյանը «Հերոսուհի» մրցանակաբաշխության գրան-պրի է ստացել

Ֆրանսիայում գրող, «Elle» ամսագրի նախկին խմբագիր Վալերի Թորանյանը «Madame Figaro» ամսագրի «Հերոսուհի» մրցանակաբաշխության գրան-պրի է ստացել՝ իր «Օտարուհին» վեպի համար: Դրանում նա պատմում է Հայոց ցեղասպանությունը վերապրած իր տատիկի տառապանքների մասին: Այս մասին հաղորդում է «TV5MONDE» հեռուստաալիքը՝ վկայակոչելով France Press գործակալությանը:

«Հերոսուհի» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը շնորհվում է այն ստեղծագործությունների համար, որի հերոսները բացառապես կանայք են:

Ներկայում «La Revue des deux mondes» ամսագրի տնօրեն Վալերի Թորանյանըն իր առաջին վեպը գրել է տատի՝ Աղավնիի հիշողությունների հիման վրա: «Օտարուհին» ե՛ւ սարսափելի, ե՛ւ խորաթափանց պատմություն է հայերի տառապանքների մասին, այդ թվում՝ կանանց, որոնց մի մասն այնքան հյուծված է եղել, որ մահվան երթերի ժամանակ ստիպված երեխաներին թողել է աղբյուրների մոտ: Բարեբախտաբար, այդ ողբերգության մասին պատմությունը նաեւ հնարավորություն է՝ ներկայացնելու մանկության ուրախ եւ քնքուշ հիշողությունները:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ֆրանսիայում Վալերի Թորանյանը «Հերոսուհի» մրցանակաբաշխության գրան-պրի է ստացել”

Leave a Reply

Your email address will not be published.