Ֆրանսիայում կայացել է հայ ռեժիսորի ֆիլմի նախնական ցուցադրությունը

Ֆրանսիական Դրոմ դեպարտամենտի Վալանս քաղաքի «Le Navire» կինոթատրոնի երկու դահլիճներում կայացել է ռեժիսոր ռոբեր Գեդիկյանի «Խելահեղ պատմություն» ֆիլմի նախնական ցուցադրությունը: Ցուցադրությանը ներկա են եղել ռեժիսորը, նաեւ դերասաններ Արիան Ասկարիդն ու Սիմոն Աբգարյանը: Այդ մասին գրում է «Nouvelles d’Arménie» պարբերականը:

Ֆիլմի ստեղծմանը ոգեշնչել է իսպանացի լրագրող Անտոնիո Գուրիարանի պատմությունը: գուրիարանը ԱՍԱԼԱ-ի կազմակերպած պայթյունից տուժած, ապա դրանից հետո Հայոց ցեղասպանության դատապարտման մասին գրքերի հեղինակ է: Վալանսի հանդիսատեսը Գեդիկյանի ֆիլմն ընդունել է բուռն ծափահարություններով: Ցուցադրումից առաջ ռեժիսորն ու դերասանները կարճ ներկայացրել են իրենց կարծիքները, ապա քննարկում է կայացել: «Խելահեղ պատմությունը» կինովարձույթում կհայտնվի նոյեմբերի 11-ին:

Տարածել`
Share

You may also like...