Ֆրանսիայում Բեռլիոզի փառատոնին կմասնակցի դաշնակահարուհի Վարդուհի Երիցյանը

Ֆրանսիայում նախանշված Բեռլիոզի փառատոնին կմասնակցի հայ դաշնակահարուհի Վարդուհի Երիցյանը: Նա մի քանի ելույթ կունենա: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից:
Ամենամյա երաժշտական այս միջոցառումը, որին մասնակցում են սիմֆոնիկ նվագախմբեր, այս տարի կանցկացվի օգոստոսի 20-30-ին, Իզեր դեպարտամենտի Լա Կոտ Սենտ Անդրե քաղաքում, որտեղ ծնվել է ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Հեկտոր Բեռլիոզը:
Բեռլիոզի փառատոնի ազգային եւ միջազգային վարկանիշն այն սեզոնի դասական երաժշտության գլխավոր իրադարձություններից մեկն է դարձնում: Սա նաեւ Ֆրանսիայում անցկացվող փոքրաթիվ սիմֆոնիկ երաժշտության փառատոններից է:
- Previous Շամպայնի մառանները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
- Next «Հալե» նվագախումբն առաջարկել է տոմսերի համար վճարել համերգից հետո