Ֆրանսիայի «Կոմիտաս» երգչախումբը Ստեփանակերտում հանդես է եկել համերգով

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Ֆրանսիայի Վիեն քաղաքից ժամանած «Կոմիտաս» երգչախմբի համերգը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Հուլիսի 16-ին տեղի ունեցած համերգի ընթացքում երգչախմբի կատարմամբ հնչել են ժողովրդական ու հոգևոր երգեր, այդ թվում և Կոմիտասի ստեղծագործություններից։

«Ուրախ ենք, որ հնարավորություն և առիթ ընձեռվեց Ստեփանակերտում համերգ ունենալ։ Արցախն իսկապես հրաշք երկրամաս է, և հույս ունեմ, որ առկա հիմնախնդիրները հնարավորինս շուտ կկարգավորվի»,- նշել է երգչախմբի խմբավար Ժան Բերբերյանը՝ հավելելով, որ իրենց համար մեծ հպարտություն է արցախյան բեմում հանդես գալը։

Համերգային ծրագրի ավարտից հետո Ժան Բերբերյանը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարության կողմից պարգևատրվել է թանկարժեք նվերով:

Համերգին ներկա են եղել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, մտավորականներ, երգարվեստի երկրպագուներ։

Տարածել`
Share

You may also like...