Ֆրանսիայի գրադարանում կայացել է «Տիգրանի կերպափոխությունները» գրքի շնորհանդեսը
Ֆրանսիայի հնագույն գրադարանում՝ Փարիզի Մազարինի գրադարանում, մշակութային եւ հոգեւոր գործիչների մասնակցությամբ կայացել է Ալեքսանդր Սիրանոսյանի «Տիգրանի կերպարանափոխությունները» գրքի շնորհանդեսը, որը գրվել է Մաքսիմ Եվադյանի հետ համագործակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «Nouvelles d’Arménie» պարբերականը:
Երեկոն սկսվել է հեղինակավոր այդ գրադարանի տնօրեն Յան Սորդեի ելույթով: Նա ընդգծել է այդ հրատարակության կարեւորությունն արվեստի բնագավառում, որը պատմում է դասական թատրոնում եւ լիրիկական արվեստում հայերի ներկայության զարմանալի եւ անհայտ մանրամասների մասին:
Այնուհետեւ «Հայաստանի աղբյուրները» ասոցիացիայի նախագահ Մաքսիմ Եվադյանն ու Ալեքսանդր Սիրանոսյանը գրքից նկարներ եւ մեկնաբանություններ են ներկայացրել, ինչին հետեւել է լսարանի հետ կարճ քննարկումը:
Գրքերի մակագրման արարողությունից առաջ Աստղիկ Սիրանոսյանը (գիրքը նվիրված է նրան ու նրա քրոջը՝ Շուշանին) շնորհակալություն է հայտնել հորը եւ կատարել Բախի թավջութակի համար սյուիտն ու Կոմիտասի ստեղծագործություններից:
- Previous Բուենոս Այրեսում հայկական մշակույթի փառատոն է անցկացվել
- Next Մշակույթի նախարարը Ֆրանսիայի նոր դեսպանին ներկայացրել է «Գրական տապան» ծրագիրը