Ֆրանսիական Գոնես քաղաքում 20-րդ դարի ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր են բացել

Ֆրանսիական Վալ-դ’Ուազ դեպարտամենտի Գոնես քաղաքում տեղի է ունեցել 20-րդ դարի ցեղասպանությունների զոհերի՝ հայերի, ասորի-խալդիների, հրեաների և այլոց հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման արարողությունը: Այդ մասին հաղորդում է Գոնեսի քաղաքապետարանի կայքը:

Բացման արարողության ժամանակ Գոնեսի փոխքաղաքապետ Ժան-Պիեռ Բլազին իր ելույթում մասնավորապես նշել է. «Այս օրը, երբ մենք Գոնեսի բոլոր բնակիչների,  քաղաքային խորհրդի անունից բացում  ենք 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, ես հարգանքի տուրք եմ մատուցում այն միլիոնավոր կանանց և միլիոնավոր տղամարդկանց, ովքեր ամբողջական խմբերով  ենթարկվել են կանխամտածված, համակարգված և ծրագրավորված ոչնչացման միայն իրենց ծագման կամ համոզմունքի պատճառով»: Հայոց ցեղասպանության առթիվ քաղաքապետը նշել է.«Ես հարգանքի տուրք եմ մատուցում հայերին, ովքեր ոչնչացվեց Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Եվրոպայի հայացքն այլ կողմում էր: Մեծ պատիվ է Ֆրանսիայի համար ճանաչել դա որպես ցեղասպանությունը»:

Ինչպես գրում է «Nouvelles d`Arménie» ամսագիրը, Գոնեսի հայ-ֆրանսիական միության նախագահ Ժան Բորզակյանը նույնպես ելույթ է ունեցել՝ ասելով. «Ես շնորհակալ եմ Գոնեսի քաղաքային խորհրդից, որը միաձայն կողմ է քվեարկել 20-րդ դարի ցեղասպանությունների զոհերի՝ հայերի, ասորի-խալդիների և հրեաների հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցմանը»:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ֆրանսիական Գոնես քաղաքում 20-րդ դարի ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր են բացել”

Leave a Reply

Your email address will not be published.