«Ֆուտբոլը հանուն հատուկ երեխաների» մրցաշարն ուղղված է աջակցելու հաշմանդամ կարիքավոր երեխաներին

«Ֆուտբոլը հանուն հատուկ երեխաների» խորագրով բարեգործական մրցաշարում լրագրողների թիմն ամենաուժեղն է ճանաչվել: Դեկտեմբերի 17-ին Երևանի Գրանդ Սպորտ համալիրում կայացավ մինի-ֆուտբոլի մրցաշար՝  նվիրված հաշմանդամություն ունեցող երեխաներին:

 

profdjh purhdc8 rhnmev3 te5nbfn ny9xrdc

Մրցաշարի նախաձեռնող խմբի անդամներից մեկի՝  Պավել Սարգսյանի խոսքով մրցաշարի ընթացքում հավաքված գումարն ուղղվելու է հաշմանդամություն ունեցող 13 ծայրահեղ կարիքավոր երեխաների ընտանիքներին: «Ֆուտբոլը հանուն հատուկ երեխաների» մրցաշարն ուղղված էր աջակցելու Սորս հիմնադրամի խնամակալության տակ գտնվող՝ հաշմանդամություն ունեցող (ՄՈւԿ, տարաբնույթ սինդրոմներ, զարգացման հապաղում և այլն) ծայրահեղ կարիքավոր երեխաներին և նրանց ընտանիքներին:

 

ewe3xhd nvr2gf0 1bxza4g bwf1qmv ciygzjy

Բլից մրցաշարին մասնակցում էին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի, «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ-ի և «Լրագրողների հավաքականի» թիմերը և մրցաշարի ընթացքում կատարեցին հանգանակություններ: Բարեգործական մրցաշարն անցավ անզիջում և հետաքրքիր պայքարում: Հաղթող ճանաչվեց «Լրագրողների հավաքականի» թիմը: Բարեգործական այս միջոցառումն ունի շարունակական բնույթ և նման օգնությունն  այս հաշմանդամ կարիքավոր երեխաներին բոլորիս հոգու պարտքն է: Հանգանակությունը դեռ չի ավարտվել: Խաղերի ընթացքում տեղում հանգանակվել է 290 հազար դրամ. մեր սպասվածից շատ մոտ 1,500,000 չափով ակնկալում ենք փոխանցումները: Դեռևս մի քանի կազմակերպություն պետք է փոխանցումներ կատարի, այդ պատճառով այս մրցաշարից հավաքված գումարը դեռևս պարզ չէ: Հետևողական ենք լինելու, որ այս գումարն ուղղվի հաշմանդամություն ունեցող ծայրահեղ կարիքավոր երեխաների ընտանիքներին»,- ասաց Պավել Սարգսյանը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed