Ֆիլ Քոլինզը վերադառնում է մեծ բեմ

Աշխարհահռչակ երաժիշտ Ֆիլ Քոլինզը պաշտոնապես հայտարարել է երկարատև դադարից հետո մեծ բեմ վերադառնալու որոշման մասին:

Ինպես նշում է The Telegraph-ը, Քոլինզն այդ մասին ասել է հեղինակավոր Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում:

64-ամյա տաղանդաշատ բրիտանացին հիշեցրել է, որ երաժշտական դադարի մեջ է եղել 13 տարի: Այժմ նա պատրաստվում է նոր սկավառակ ձայնագրել ու համերգային շրջագայության մեկնել։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ վերադառնում եմ թոշակից: Դե ինչ, ձին արդեն ախոռից հանված է, ու ես պատրաստ եմ մեկնարկին»,-նշել է երաժիշտը։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ֆիլ Քոլինզը վերադառնում է մեծ բեմ”

Leave a Reply

Your email address will not be published.