Ֆիլմ՝ նվիրված 1988թ. երկրաշարժին

 «Երկրաշարժ» ֆիլմի նախնական ցուցադրությունն արդեն կայացել է: Ֆիլմի հիմքում 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած իրական դեպքերն են: Թեկուզև  անավարտ տարբերակով ֆիլմը, նույնիսկ անավարտ, անջնջելի տպավորություն է թողել հանդիսատեսի վրա: Դա հաստատում է նաև այն, որ ֆիլմի ավարտին դահլիճում բոլորը ոտքի են կանգնել:

«Ֆիլմի մեծ մասը ես խորը շնչում էի, բերանով, որպեսզի արցունքներս չհոսեն: Սակայն փականը բացեց Միքայել Պողոսյանը: «Աստված իմ, ես ամեն ինչ հասկացա, ինչո՞ւ ես այսքան ցավոտ բացատրում» արտահայտությունը: Եվ վերջ: Եվ մինչև վերջ: Ես չգիտեմ` որքանով այս պատմությունը կդիպչի նրանց, ովքեր այն կտեսնեն առաջին անգամ, սակայն ես պատկերացնում եմ` ինչ կլինի մարդկանց հետ, ովքեր վերապրել են այն այնտեղ` գտնվելով գիտակից տարիքում»,- ասել է հանդիսատեսից մեկը:

Հիշեցնենք, որ 1988թ. դեկտեմբերի 7-ին, ընդամենը կես րոպեում ստորգետնյա ցնցումները քանդել էին հանրապետության ամբողջ հյուսիսային շրջանը: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել են Սպիտակ, ապա՝ Գյումրի քաղաքները, որտեղ մագնիտուդը հասել է 9-10 բալի, փոխանցում է filmpro.ru-ն:

Ֆիլմը ռուսական վարձույթում կլինի 2016թ. դեկտեմբերի 1-ից:

Տարածել`
Share

You may also like...