Ֆիլմ՝ նվիրված օֆշորային սկանդալին. The Hollywood Reporter

Ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգը մտադիր է ֆիլմ նկարահանել օֆշորային սկանդալի մասին, որն առաջացել է «Պանամական փաստաթղթերի» հրապարակումից հետո, գրում է Tert.am-ը՝ հղում անելով  The Hollywood Reporter-ին:

Ենթադրվում է, որ ապագա ֆիլմի սցենարը կգրի Սքոթ Բերնսը, ում հետ Սոդերբերգն արդեն համագործակցել է նախկինում: Պրոդյուսերները, բացի Սոդերբերգից, կլինեն նաև Լոուրենս Գրեյը և Մայքլ Շուգան:

Ֆիլմի սցենարը հիմնված կլինի «Գաղտնի աշխարհ» անվանումով գրքի վրա, որը գրել է Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի ավագ թղթակից Ջեյք Բերնսթայնը, ով էլ օգնել է հրապարակել բազմաթիվ փաստաթղթեր, որոնք կապված են օֆշորների հետ:

Իր գրքում, որը մոտ ժամանակում լույս կտեսնի, թղթակիցը մանրամասն պատմում է` ինչպես են հարուստ և ազդեցիկ մարդիկ ամենատարբեր երկրներից օգտվել պանամական Mossack Fonseca փաստաբանական ընկերության ծառայություններից: Ի դեպ, նրանց թվում նշվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունը։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed