Հնդիկների նորածին աստվածը

mignews.com-փոխանցմամբ  Հնդկաստանի  Ռաջաստան նահանգի Պրատապուր քաղաքի Պրատահ Սինգհի ֆերմայում ծնվել է երկգլխանի հորթ:

Բնակիչները այս երևույթը համարել են գերբնական և ընդունել որպես աստվածային նշան:

Նշեքն, որ  Հնդկաստանում կովը համարվում է սրբազան կենդանի և հնդիկները վերջինիս մեջ տեսնում են գծեր, որոնք հատուկ են հնդուիստական Մայր-աստվածուհուն` բարություն, համեստություն և հանգստություն, ուստիև, արգելված է նույնիսկ գոռալ կովերի վրա:

Նորածին հորթուկն ունի երկու գլուխ, երկու լեզու եւ չորս աչք: Անասնաբույժները նախապես մտավախություն ունեն, որ հորթուկն երկար չի ապրի, սակայն ներկայումս ստուգումները ցույց են տվել, որ վերջինս իրեն լավ է զգում: Շրջակա գյուղերից սկսվել են ուխտագնացություններ «աստվածային հորթուկին» այցելելու համար:

Տարածել`
Share

You may also like...