Օքսֆորդի համալսարանում ցուցադրվելիք հայկական ավետարանի ջնջված պատկերը կվերականգնվի

17-րդ դարով թվագրվող հայկական ավետարանի մի անկյունում թաքնված չարքի պատկերը, որը ընթերցողի կողմից մտադրված մաքրվել էր, դարեր անց կրկին կվերականգնվի:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է բրիտանական Guardian պարբերականը:

Ավետարանի հոյակապ մանրանկարների հեղինակը գրիչ, ծաղկող և աստվածաբան Խիզանցի Մեսրոպն է, ով այն գրել է 400 տարի առաջ: Չարքի պատկերը կվերականգնի Օքսֆորդում Բոդլեյան գրադարանի պահպանողական ուսումնասիրության ղեկավար Դևիդ Հոուելը, ով կկիրառի հիպերսպեկտրալ պատկերումը՝ որպես հայկական գանձերի ցուցադրության մաս:

Հոկտեմբերի 23-ին մեկնարկող ցուցադրությունը նվիրված կլինի Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Աշխարհի համալսարանական գրադարանների շարքում մեծագույններից ու հնագույններից մեկը համարվող Բոդլեյան գրադարանը սկսել է հայկական ձեռագրեր հավաքել դեռ 17-րդ դարից սկսած, թեպետ դրանցից շատերը շատ ավելի հին են: Այստեղ պահվում է 11-րդ դարով թվագրվող ձեռագիր, որը համարվում է Իրանում տպագրված առաջին գրքի միակ հայտնի պատճենը:

Բոդլեյան ցուցադրությունը կներկայացնի հայկական մշակույթի ավելի քան 200 տարվա պատմությունը: Գրադարանի տնօրեն Ռիչարդ Օվենդենը նշել է, որ ցուցադրությանը կներկայացվեն առանձնահատուկ գեղեցկություն ունեցող շատ գործեր:

«Բոդլեյան գրադարանը պատիվ ունի մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին օգնելով ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը և մշակույթին»,- նշել է Օվենդենը:

Ցուցադրությանը կներկայացվի խորանի՝ մորագույն,  մետաքսե վարագույրը՝ կարված արծաթե թելով, որը 1788 թվականին հանձնվել է ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տարոն բնակավայրի Սուրբ Կարապետ վանք: 4-րդ դարում հիմնված վանքը, սակայն, քանդվել է 1915 թվականից հետո:

Դիտարժան ձեռագրերից բացի, ցուցադրությանը ներկայացված կլինեն նաև հայկական ընտանիքներին պատկանող թանկարժեք իրեր, լուսանկարներ և տեքստիլ, 1890-ով թվագրվող ժանյակավոր օձիք, սուրբ Գրիգոր Նարեկացու պատառոտված «Նարեկը», որը հայկական մի ընտանիքի սերունդների ձեռքով է անցել:

Բոդլեյան գրադարանը Եվրոպայի ամենահին գրադարաններից է, իսկ Միացյալ Թագավորությունում, Բրիտանական գրադարանից հետո, մեծությամբ երկրորդն է՝ իր 11 միլիոն նմուշով։ Գրադարանը գլխավորապես գործում է որպես գրադարան-ընթերցասրահ, և այնտեղ պահվող փաստաթղթերը հիմնականում չեն կարող դուրս հանվել ընթերցասենյակներից։ Գրադարանն ունի հայերեն ձեռագրերի և գրքերի բավական հարուստ հավաքածու։ Ցուցակներում պահպանված նմուշների համաձայն՝ գրադարանն առաջին հայերեն ձեռագիրն ստացել է 1635 թ․ արքեպիսկոպոս Լաուդի կողմից։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Օքսֆորդի համալսարանում ցուցադրվելիք հայկական ավետարանի ջնջված պատկերը կվերականգնվի”

Leave a Reply

Your email address will not be published.