«Օսկարի» ներկայացված ֆիլմում խոսում են հայերեն (տեսանյութ)

Ռեժիսոր Գրետա Գերվիգի «Փոքրիկ կանայք» (անգլ.՝ Little Women) ամերիկյան դրաման, որը նկարահանվել է 2019 թվականին, ներկայացվել է «Օսկար» մրցանակաբաշխության։ Այն Լուիզա Մեյ Էլքոթի՝ 1868 թվականին գրված համանուն վեպի 8-րդ լիամետրաժ էկրանավորումն է։ Գլխավոր դերերում նկարահանվել են Սիրշա Ռոնանը, Էմմա Ուոթսոնը, Ֆլորենս Փյուն, Էլայզա Սքանլենը, Տիմոտի Շալամեն, Լորա Դերնը և Մերիլ Սթրիփը։

Ֆիլմն արժանացել է կինոքննադատների դրական կարծիքների, իսկ Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը և «Time» ամսագիրն այն ներառել են 2019 թվականի լավագույն ֆիլմերի տասնյակում: Կինոնկարը ստացել է նաև այնպիսի հեղինակավոր կինոմրցանակային անվանակարգեր, ինչպիսիք են «Ոսկե գլոբուսը» և «Critic’s Choice Movie Awards»-ը:

Ֆիլմում տղան արևմտահայերեն հարցնում է աղջկան. «Ինչի՞ Ձեզ նման գեղեցիկ կինը չի պարում»: Աղջիկը պատասխանում է. «Ներեցեք, ես միայն անգլերեն եմ խոսում»: Այնուհետև տղան դարձյալ հայերեն ասում է. «Արի պարի»: «Ի՞նչ ասացիք»,- հարցնում է աղջիկը: Տեսնելով, որ աղջիկն իրեն չի հասկանում, տղան անգլերենով նրան պարի է հրավիրում:

Տարածել`
Share

You may also like...