«Օսկարի» հավակնող օտարալեզու ֆիլմերի ցանկում Հայաստանը չկա

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակի` «Օսկարի» հավակնող օտարալեզու ֆիլմերի ցանկում 85 երկրի ֆիլմեր են ներկայացված, սակայն Հայաստանն այդ ցանկում չկա։

Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի «լոնգ լիստում» (ընդլայնված ցանկ) աշխարհի 85 երկիր ֆիլմերն են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Oscars. org կայքը, առաջին անգամ անվանակարգում ֆիլմ է ներկայացրել նաև Եմենը:

Օտարալեզու ֆիլմերի ընդլայնված ցանկում չի հայտնվել ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որը պատմում է 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի մասին: Հայաստանի ազգային կինոակադեմիայի որոշմամբ՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանը ներկայացրել էր հենց «Երկրաշարժ» ֆիլմը, որը, փաստորեն, ընդլայնված ցանկում չի հայտնվել: Անվանակարգում ներկայացված 85 ֆիլմերից կընտրվեն լավագույն 5 ֆիլմերը, որոնցից էլ արդեն կընտրվի լավագույն օտարալեզու ֆիլմը

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed