Օռլանդո Բլումը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմ է վերադառնում

Disney ընկերությունը հաստատել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի 5-րդ մաս գլխավոր հերոսներից մեկի վերադարձը. Օռլանդո Բլումը կրկին հանդես կգա Ուիլ Թըրների դերում, փոխանցում է buro247.ru-ն։

Երկարատև բանակցություններից հետո Բլումը պաշտոնապես հաստատել է իր վերադարձն այդ դերին «Կարիբյան ծովի ծովահենները. Հանգուցյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմում։

Ի սկզբանե հեղինակները չէին նախատեսում նրա հերոսի վերադարձը, ով «Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին» ֆիլմում դարձել էր անմահ և գլխավորել «Թռչող հոլանդացին» նավի թիմը։

Ֆիլմը վարձույթում կլինի 2017թ. հուլիսի 7-ից։ Ջեք Ճնճղուկի, ում դերը կկատարի անփոփոխ Ջոնի Դեփը, գլխավոր թշնամին կլինի կապիտան Սալազարը՝ Խավյեր Բարդեմի կատարմամբ։

Տարածել`
Share

You may also like...