Օմբրե էֆֆեկտ` 10 րոպեում

Օմբրե էֆֆեկտը կամ այլ կերպ ասած մազերի գունային գրադացիան վերջերս շատ նորաձև է համարվում: Այն մազերը թարմացնելու լավ միջոց է և առաջին հայացքից ստեղծվում է արևի ճառագայթներից խանձված մազերի տպավորություն: Վերջերս օմբրեի էֆֆեկտին դիմեցին Ռիհաննան, Ջենիֆֆեր Լոպեսը, Ջեսսիկա Ալբան և այլ աստղեր: Սակայն օմբրեն այնքան էլ մատչելի հաճույք չէ, և գեղեցկության սրահներում օմբրե էֆֆեկտ ստանալը ոչ բոլորին է հասանլեի: Իսկ ինչպե՞ս այն ստանալ տնային պայմաններում: Իրականում, դա բավականին դյուրին գործընթաց է: Վարսերն անհրաժեշտ է բաժանել չորս հավասար մասի և, յուրաքանչյուր փունջն առանձնացնելով, հավաքել, ստացված չորս մազափնջերի ազատ թողած հատվածն էլ ներկել Ձեր մազերի բնական գույնից մի քանի երանգով բաց ներկով: Վարսերի ամենաստորին հատվածի վրա պետք է քսել մեծ քանակությամբ ներկ, միջին հատվածի վրա ներկի քանակն անհրաժեշտ է քչացնել, իսկ ամենավերին հատվածը շատ թույլ պետք է ներկվի: Արդյունքը չի տարբերվի գեղեցկության սրահում ստացված օմբրեից, մինչդեռ ֆինանսական տեսանկյունից Դուք շահում եք:

անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Օմբրե էֆֆեկտ` 10 րոպեում”

Leave a Reply

Your email address will not be published.