Օբաման փակել է Մադոնայի բերանը. Газета.Ru

ԱՄՆ- նախագահ Բարաք Օբամայի և հանրահայտ երգչուհի Մադոնայի հանդիպման ժամանակ Օբաման «զրկել» է երգչուհուն խոսքի իրավունքից: Այդ մասին հայտնել է ինքը՝ Մադոնան իր գրառումներում: Նշենք, որ հունիսի 9-ին Ջիմմի Ֆելոնայի հեռուստատեսային The Tonight Show հաղորդման հյուրերն էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և երգչուհի Մադոնան: Երգչուհին հրապարակել է այդ հաղորդման ժամանակ արված լուսանկարների շարքը իր instagram-ի էջում:
«Ես ոչ մի խոսք չունեմ, պարոն Օբաման»,- մակագրված է լուսանկարներից մեկում:
«Առյուծների հանդիպում: Տիեզերական մերձեցում»,-մակագրում է երգչուհին մեկ այլ լուսանկարում՝ նկատի ունենալով նախագահ Բարաք Օբամային կենդանակերպի նշանը:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծնվել է օգոստոսի 4-ին, իսկ Մադոնան՝ օգոստոսի 16-ին՝ առյուծ կենդանակերպի նշանի ներքո,:
- Previous «Кинотавр» փառատոնը մեկ ֆոտոալբոմում. ТАСС
- Next Հանդիսատեսին է սպասվում «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակությունը. The Daily Mail